ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ բողոք

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ բողոք
17.05.2025 | 16:21

Բարի օր տիկին Սրբուհի Գալյան:

Սույն բողոքով ներկայացնում եմ ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի պետ տիկին Հեղինե Մարտիրոսյանի կողմից ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող իմ վստահորդ և պաշտպանյալ Լիլիթ Աղեկյանին հիմնարար իրավունքից` իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունից զրկելու վերաբերյալ փաստը և պահանջում անհապաղ վերականգնել Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքը` իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը:

Լիլիթ Աղեկյանը ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի պետ տիկին Հեղինե Մարտիրոսյանին օրեր առաջ ներկայացրել է դիմում և ապացույցներ, որ ես նրա փաստաբանն եմ դատարանում գտնվող վարույթներով և նրան անհրաժեշտ է իմ իրավաբանական օգնությունը Եվրոպական դատարան դիմելու համար: Սույն դիմումին և իմ պահանջին ի պատասխան՝ 16.05.2025 թվականին, տիկին Հեղինե Մարտիրոսյանը հայտնել է, որ այն չի բավարարելու:

Վերջինս հղում է կատարել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքին և քննիչին, բացարաձակ անտեսելով ՀՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի պահանջները: Ես ստիպված նույն օրը տիկին Հեղինե Մարտիրոսյանին կրկին ներկայացնել եմ դիմում նույն պահանջի վերաբերյալ, սակայն նա իմ այդ դիմումը դարձյալ անտեսել է:

16.05.2025 թվականին, իմ պահանջով ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ հրավիրված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկակայցուցիչները հանդիպել են Լիլիթ Աղեկյանին, ինձ և տիկին Հեղինե Մարտիրոսյանին: Տիկին Հեղինե Մարտիրոսյանի առջև բարձրացրել են` ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ անձնակազմի և նրա կողմից Լիլիթ Աղեկյանին իրավաբանական օգնություն ցույց տալու խոչընդոտման ոչ իրավաչափ լինելու հարցը: Սակայն նա շարունակել է խոչընդոտել` թույլ չի տվել, որ ես Լիլիթ Աղեկյանին տրամադրեմ իրավաբանական օգնություն:

Փաստացի պետական պաշտոնյանները Լիլիթ Աղեկյանին շարունակաբար զրկում են առանձին տեսակցություն ունենալ իր ներկայացուցչի և պաշտպանի հետ հատկապես Եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու հարցով:

16.05.2025 թվականին ոչ միայն ես, այլ նաև Գյումրիից եկած Լիլիթ Աղեկյանի 80-ամյա մայրը և քույրը ժամեր շարունակ սպասելով նրան տեսակցելու թույլտվությանը, ի վերջո, երեկոյան ժամը 19:20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներից հաստատապես ստացանք տեղեկություն, որ տիկին Հեղինե Մարտիրոսյանը մերժում է նրա հետ տեսակցությունը:

Այս անգամ մերժման հիմք նշելով տեսակցության ժամի ավարտը:

Տիկին Սրբուհի Գալյան, եթե դուք տեղեկացված չեք, որ տիկին Հեղինե Մարտիրոսյանը խախտել է տիկին Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքը` ինձանից ստանալ իրավաբանական օգնություն այն գործերի կապակցությամբ, որոնք գտնվում են դատարանի վարույթներում (թիվ ՇԴ/0018/02/24, թիվ ՇԴ/0019/02/24, թիվ ՇԴ/0020/02/24, թիվ ՇԴ/0022/02/24, թիվ ՇԴ/0093/02/24, թիվ ՇԴ/0094/02/24, թիվ ՇԴ/0096/02/24, թիվ ՇԴ/0018/02/24, ՇԴ/0289/01/24, ՇԴ/0029/11/24, ՇԴ/0025/11/24) և որոնցով ես նրա ներկայացուցիչն եմ ու պաշտպանը և տիկին Լիլիթ Աղեկյանը կարիք ունի Մարդու իրավուքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու կապակցությամբ իրավաբանական օգնության իմ կողմից, ապա տեղեկացնում եմ այդ մասին և պահանջում, որ անհապաղ վերացնեք ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ պետի կողմից թույլ տված ապօրինությունը:

Իսկ եթե դուք նույնպես կիսում եք նրա կարծիքը և նրա գործողությունները հավանության արժանացնում, ապա դուք չգիտեք իրավունք և օրենք:

Իսկ եթե Դուք գիտեք ընթերցել, ապա Դուք պարտավոր եք անհապաղ բավարարել իմ կողմից ներկայացված բողոքը: Եվ Ձեր պարտականության մեջ է մտնում նաև անհապաղ ընթերցել տիկին Հեղինե Մարտիրոսյանի համար Եվրոպական դատարանի Շիրխանյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 54547/16), 22 փետրվարի 2022 թվականի վճիռը:


17 մայիսի, 2025 թվական

Հարգանոք` Լիլիթ Աղեկյանի ներկայացուցիչ և պաշտպան`

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 693

Մեկնաբանություններ